|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ-ն իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայի կողմից Կիպրոս կղզու շրջակայքում հորատման աշխատանքների կապակցությամբ և պահանջել դադարեցնել դրանք. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հայտարարել էր, որ թուրքական հորատող և հետազոտող նավերը Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից թույլտվություն են ստացել աշխատանքներ սկսելու վերաբերյալ:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել. «ԱՄՆ-ն իր խորին անհանգստությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետության տնտեսական գոտում Թուրքիայի հայտարարած օֆշորային հորատման աշխատանքների կապակցությամբ: Կոչ ենք անում թուրք պաշտոնյաներին` վերջ տալ նմանատիպ գործողություններին, և կողմերին` զսպվածություն ցուցաբերել: Սա բավական սադրիչ քայլ է և տարածաշրջանում իրավիճակը լարելու վտանգ է պարունակում»: