Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան պատրաստվում է առաջին անգամ սեփական «Ֆաթիհ» հորատող նավն ուղարկել Սև ծով։ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը նշել է, որ հորատման աշխատանքներ կիրականացվեն և Միջերկրականի արևելյան ջրերում և Սև ծովում։ Սև ծովում հորատման աշխատանքները կսկսվեն հուլիս ամսից. հայտնում է Sabah-ը։
Դյոնմեզը հեգնանքով նշել է, որ «նրանք, ովքեր ցանկանում էին Թուրքիային հավասարակշռությունից դուրս թողնել, իրենք են դուրս մնացել խաղից»՝ ակնարկելով Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի հորատման գործողություններին, որից հետո Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններն ավելի սրվեցին։