|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն նամակ է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներին և ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարներին, որում տեղեկացնում էր, որ Թուրքիան շարունակելու է Միջերկրական ծովի արևելյան շրջաններում հորատման աշխատանքները. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Չավուշօղլուն նամակում նշում է, որ ԵՄ-ի` Կիպրոսի ղեկավարությանը ցուցադրած աջակցությունը աղերսներ չունի միջազգային իրավունքի հետ, և այդ տարածքը մտնում է թուրքական ջրային սահմանների մեջ:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինի հայտարարությունը` Թուրքիայի հորատման աշխատանքների վերաբերյալ և նշել, որ ԵՄ-ն չպետք է հանդես գա ի պաշտպանություն ինչ-որ մեկի, այլ պետք է որդեգրի կառուցողական դիրքորոշում:
Նշենք, որ Թուրքիան հորատման աշխատանքները սկսել էր մայիսի 4-ից, որից հետո քննադատական հայտարարություններ են հնչել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից և մի շարք այլ պետություններից: