| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ-ն Թուրքիային կպատասխանի կոշտ պատժամիջոցներով, եթե երկիրը շարունակի ապօրինի հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում. հայտնում է Կիպրոսի լրատվական գործակալությունը։
«Եղել է ընդմիջում, բայց չի եղել փոփոխություն Թուրքիայի ապօրինի գործողությունների վերաբերյալ ԵՄ դիրքորոշման մեջ, այդ իսկ պատճառով ԵՄ դիրքորոշումը հստակ է և անփոփոխ։ Մենք բազմիցս ասել ենք, որ մեր մտահոգությունն ենք հայտնում և կտրականապես քննադատում ենք Թուրքիայի շարունակական գործունեությունը։ Մենք կանգնած ենք Կիպրոսի կողքին», - նշել է Ստանոն։
ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ արդեն կիրառում է պատժամիջոցներ՝ Կիպրոսի ԲՏԳ-ում Թուրքիայի գործողությունների համար, սակայն դա դեռևս չի կանգնեցրել Թուրքիային «ԵՄ անդամ պետությունները ուշադիր հետևում են, և եթե անօրինական գործունեությունը շարունակվի, ԵՄ-ն կգործի այնպես, ինչպես պետք է»։
Անցյալ շաբաթ Թուրքիան հայտնել էր «Յավուզ» հորատող նավով կիպրական ջրերում գործունեություն ծավալելու մտադրության մասին։
Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Կիրիակոս Կաուշոսը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը ավելի է բարդացնում կորոնավիրուսի պատճառով առաջացած իրավիճակը Միջերկրականի արևելյան ջրերում։
«Թուրքիան շարունակում է արհամարհել նույնիսկ համավարակը և չի հարգում այլ երկրների՝ բարդություններին բախվելը։ Մենք քննադատում ենք Թուրքիայի գործողությունները և շարունակում ենք միջազգային իրավունքի վրա հիմնված մեր քաղաքականությունը, իսկ Թուրքիան, որպես ծովահեն, շարունակում է խախտել այդ իրավունքը». – նշել է Կիրիկաոսը։