|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.94 |
| EUR | ⚊ | € 397.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.4154 |
| GBP | ⚊ | £ 475.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.17 |
Ռուսաստանի Դաշնության՝ ՀԱՊԿ-ում նախագահության շրջանակում Կազանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։
Նիստին մասնակցել են Թաթարստանի Հանրապետության ղեկավարությունը, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների, Տաջիկստանի նախագահի առընթեր թմրամիջոցների վերահսկման գործակալության, Ռոսֆինմոնիթորինգի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները։
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀԱՊԿ համակարգող խորհրդի նախագահ Ալեքսանդր Խրապովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Նրանք ընդգծել են թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարում միջազգային ջանքերի համախմբման կարևորությունը, ինչպես նաև համակարգող խորհրդի դերը՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում պայքարի համաձայնեցված ռազմավարության և համատեղ միջոցառումների մշակման ու իրականացման գործում։
Վալերի Սեմերիկովն իր ելույթում նշել է, որ աշխարհում ռազմաքաղաքական և քրեածին իրավիճակի արագ փոփոխության ու դրա սրման միտումների պայմաններում թմրամիջոցների շրջանառության ոլորտում իրավիճակը շարունակում է բարդ մնալ ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Նրա խոսքով՝ այս հարցը մշտապես գտնվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում։
Նիստի ընթացքում ամփոփվել են Համակարգող խորհրդի՝ 2026 թվականի գործունեության արդյունքները, այդ թվում՝ «Կանալ» հատուկ գործողության արդյունքները, ինչպես նաև համաձայնեցվել են 2027 թվականի համատեղ աշխատանքի ծրագրերը։
Քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի պահանջարկի, արտադրության և մաքսանենգության, թմրաբիզնեսից ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի գործնական միջոցառումներին, ինչպես նաև ՀԱՊԿ համակարգող խորհրդի գործունեությանն ու «Կանալ» հատուկ գործողության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։