|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանն այսօր ընդունել է ԱՄՆ իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել նաև Լաս Վեգասի ոստիկանության ներկայացուցիչները։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանեկան բռնությունների դեմ պայքարի, քննության առանձնահատկություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը բարձր են գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավասու մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, փաստվել է, որ Քննչական կոմիտեի կողմից իրականացված հետազոտություններն ու կոնկրետ հանցատեսակի վիճակագրության վարումը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել ընտանեկան բռնությունների տարածվածության աստիճանի, աշխարհագրության, բնույթի և զոհերի, նպաստող պայմանների մասին, որի պարագայում հնարավոր կլինի բարձրացնել ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը։
Ա.Ղամբարյանը կարևորել է քննիչների մասնագիտացումը և բարձր գնահատել Իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի և Լաս Վեգասի ոստիկանության կողմից փետրվարի 7-10-ը Երևանում իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված վերապատրատման դասընթացի անցկացումը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը։