Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը 1987 թվականին հունիսի 26-ը հռչակել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս տարի օրվա կարգախոսն է. «Ավելի շատ գիտելիք՝ ավելի լավ խնամք»։
«Ամբողջ աշխարհում թմրամիջոցներ չարաշահող անձանց թիվը կազմում է շուրջ 270 միլիոն, նրանցից 30 միլիոնն ունեն թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։
2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված հաշվառված անձանց թիվը կազմում է 7209, նախորդ տարվա 6951-ի համեմատությամբ։ Հաշվառված անձանցից ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով հաշվառված է 2671 անձ, կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետևանքով՝ 4532 անձ և կոկաինի գործածման հետևանքով՝ 6 անձ։Հաշվառված անձանցից 4166-ը 28-49 տարեկան են, 1446-ը՝ 50-64, 1450-ը` 19-27, 135-ը` 65 և բարձր տարիքիև12-ը` մինչև 18 տարեկան:
Առողջապահության նախարարությունը, գիտակցելով թմրամիջոցների չարաշահումից բխող վտանգները, քայլ առ քայլ բարելավում և հզորացնում է ինչպես բնակչության շրջանում կանխարգելման աշխատանքները, այնպես էլ կախվածություններ ունեցող անձանց տրամադրվող բուժման ծառայությունները։
Հավատարիմ մնալով իր առաքելությանը և որդեգրած սկզբունքներին՝ նախարարությունն շարունակական բարեփոխումներ է իրականացնում նաև թմրաբանական ծառայության ոլորտում՝ այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ծառայության որակն ու արդյունավետությունը բարձրացնելունպատակով։
Ներկայումս իրականացվում ենհոգեներգործուն նյութերից կախվածությունների բուժման մասնագիտացված բուժհաստատության՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շենքային պայմանների բարելավման և վերանորոգման աշխատանքներ։
Հաշվի առնելով թմրամիջոցների հիմնախնդրի կարևորությունը՝ առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է նաև ոլորտի հետ առնչվող միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Թմրամիջոցների և կախվածությունների մոնիտորինգի եվրոպական կենտրոնի և այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ։
Հարկ է նշել, որ Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող թմրաբանական բուժումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ թմրամիջոցներից՝ հաշվի առնելով, որ դրանց գործածման անգամ մեկ փորձը կարող է դառնալ ճակատագրական և անդառնալի վնաս հասցնել առողջությանը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։