|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Չնայած Սպիտակ տան` Անկարային եւ Երուսաղեմին հաշտեցնելու ջանքերին` թուրքական իշխանությունների վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ մնում է թշնամական. տեղեկացնում է Newsru-ն:
Ըստ իսրայելական «Մաարիվ» թերթի` Թուրքիան վետո է դրել ՆԱՏՕ-ի կառույցներում աշխատող գիտնականների մասնակցությանը իսրայելական Բեգին-Սադաթ կենտրոնի կողմից կազմակերպվող գիտաժողովին: Մասնավորապես` մայիսին կայանալիք միջոցառմանը պետք է մասնակցեր ՆԱՏՕ-ում աշխատող մի գերմանացի գիտնական, որը, սակայն, ապրիլի սկզբին տեղեկացրել է, որ Իսրայել ժամանել չի կարող: Նրա խոսքերով` իր ղեկավարությունը թույլ չի տվել իրեն մասնակցել գիտաժողովին Թուրքիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ է ՆԱՏՕ-Իսրայել. համագործակցությանը: