Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Թբիլիսիում ցուցարարները, որոնք առավոտյան ուղևորվում էին խորհրդարանի շենքի մոտ, ճանապարհին`Ֆիլհարմոնիայի մոտ, մեքենա են կոտրել:
Վրաստանի «Առաջին ալիքի» տեսախցիկը ֆիքսել է կատարվածը:
Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստանի խորհրդարանում անցկացվող`Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել:
Գիշերը Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա և լուսաձայնային նռնակներ: Նրանք պահանջում էին ՆԳՆ ղեկավարի և խորհրդարանի նախագահի հրաժարականը: