|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և ընդդիմադիր կուսակցությունների որոշ անդամներ բողոքում են լրագրող Վլադիմիր Պոզների՝ Թբիլիսի կատարած այցի դեմ, որին, ըստ նրանց, չպետք է թույլ տալ երկիր մուտք գործել, քանի որ նա չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը. հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը:
Վրացական հեռուստաընկերությունները հայտնել են, որ Պոզները ժամանել է Թբիլիսի՝ նշելու իր ծննդյան օրը:
«Ցուցարարները հավաքվել են այն հյուրանոցի բակում, որտեղ իջևանել է Վլադիմիր Պոզները: Նրանք հայտարարում են, որ անընդունելի է այն անձի մուտքը երկիր, որը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ասում է, որ Աբխազիան Վրաստանի կազմում չէ»,- նշում է գործակալությունը:
Կարգը պահպանելու համար հյուրանոցը շրջապատված է պարեկային ծառայության աշխատակիցներով: Վրաստանի ՆԳՆ-ն լրագրողներին հայտնել է, որ Պոզներт ԱՄՆ քաղաքացի է, և նա չի խախտել «գրավյալ տարածքների մասին» օրենքը, ինչպես ներկայացնում է բողոքողների մի մասը:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն իր հերթին հայտարարել է, որ Պոզներն ապրում է «Վինոտել» հյուրանոցում: Ցուցարարները շրջապատել են մուտքը և անջատել շենքի էլեկտրականությունը, նաև ձվեր են նետել Պոզների սենյակի ուղղությամբ: