|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վրաստանի խորհրդարանի մոտ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել՝ վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի, ինչպես նաև համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է newsgeorgia.ge-ն:
Ընդդիմադիր ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը, միևնույն ժամանակ՝ շենքի կողքին վրաններ դրել: Բողոքի ակցիայի մասնակիցները գիշերն անցկացրել են դրսում ու մտադրություն ունեն թույլ չտալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ իշխող կուսակցության պատգամավորները մերժեցին համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները: