Միասին կարող ենք
կարևոր
2137 դիտում, 1 տարի առաջ - 2025-01-01 16:35
Աշխարհ

Թբիլիսիում ցուցարարները լուսադեմին են ազատել Ռուսթավելի պողոտան

Թբիլիսիում ցուցարարները լուսադեմին են ազատել Ռուսթավելի պողոտան

Թբիլիսիում ցուցարարները Ամանորը դիմավորել են Ռուսթավելի պողոտայում։ Ակցիայի մասնակիցները ցրվել են միայն լուսադեմին՝ խնամքով իրենց հետևից հավաքելով աղբը։

Այս մասին հայտնում են վրացական թելեգրամյան ալիքները՝ նշելով, որ հազարավոր մարդիկ Նոր տարին դիմավորել են անվերջ երկար սեղանի շուրջ, որն իրենք են պատրաստել տնից բերված ուտելիքներով։