Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովն այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց ավելի վաղ քննարկված մի քանի նախագծեր։
Մասնավոևապես, խորհրդարանի կողմից ընդունվեց «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը 97 կողմ ձայներով։
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց քվեների 71 կողմ, 10 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին, ապա վերջինիս ընդունմանը կողմ քվեարկեց 102 պատգամավոր։