կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 11:01
Հասարակություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի քանի օրինագծեր։ 

92 կողմ ձայնով ընդունվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

101 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ` ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Ձայների` 67 կողմ, 10 դեմ և 21 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր: Հիշեցնենք, որ կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն էր տվել։

ԱԺ-ն նաև միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  նախագծերը։