Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ»-ը գրում է. «Նախորդ քառօրյայի ժամանակ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Այս նախագծերը կառավարությունում ի սկզբանե բացասական եզրակացություն են ստացել, այսինքն՝ իշխանությունները փաստացի դեմ են եղել։ Սակայն իրավիճակը շատ արագ փոխվեց, ու հիմա բոլորով արդեն կողմ են:
«Մտքափոխության» հերթական դրսևորման պատճառը ներքին խմորումներն են: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, երբ արդեն մամուլում «սլիվներ» էին գնացել Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին, Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կարգադրել է մի մարդու նման կողմ քվեարկել և անցկացնել «Լուսավորի» նախագիծը, որով, ի դեպ, նախատեսվում է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը կարող են ղեկավարել նաև քաղաքացիական անձինք։
Արդյունքում նախագիծը պետաիրավական հանձնաժողովում ստացել էր դրական եզրակացություն, այնուհետև անցել առաջին ընթերցումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։