|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիան պատրաստվում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունում նոր ռազմական նավահանգիստ հիմնել։ Թուրքիայի ռազմածովային հրամանատարությունն այդ նպատակով հատուկ աշխատանքային թիմ է ուղարկել Հյուսիսային Կիպրոս։ Թիմը ռազմական և դիվանագիտական շրջանակների հետ հանդիպումներ է ունեցել և վերադարձել Անկարա։ Նավահանգստը կարող է տեղակայվել Կիպրոսի Գազիմաղուսա կամ Իսքելե շրջաններում։
Նոր նավահանգիստը, որպես լոգիստիկ կենտրոն, կծառայի Միջերկրական ծովի արևելյան տարածքում գործունեություն իրականացնող թուրքական ռազմական նավերին. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Հայտնի է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները հավանություն են տվել նման նավահանգստի շինարարությանը: Թուրքական Կիպրոսի վարչապետ Էրսին Թաթարը նշել է, որ կղզում ռազմական նավահանգիստը կարևոր նշանակություն կունենա տեղի թուրք բնակչության իրավունքների պաշտպանության առումով: