|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են ծովային չորաբեռնատար նավին, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ երեքշաբթի ցերեկը ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով օգտագործվող նավերին։
Հարվածի հետևանքով խոցվել է ծովում ընթացող չորաբեռնատար նավը, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ։