|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիան ծրագրում է երկրում 3-րդ ատոմակայանը կառուցել՝ որպես ազգային նախագիծ. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ըստ նրա՝ Թուրքիան տարեկան 55 մլրդ դոլար է ծախսում` էներգիա ներկրելու համար: Տնտեսական աճի պատճառով երկրում էլեկտրաէներգիայի պակաս է նկատվում, այդ պատճառով էլ ԱԷԿ-ի շինարարության անհրաժեշտություն կա:
Թուրքիայի և Ռուսաստանի միջկառավարական համաձայնագիրը երկրում առաջին ատոմակայանի շահագործման և շինարարության ոլորտում ստորագրվել է 2010-ին: Ատոմակայանի կառուցմամբ, որը կմեկնարկի 2015-ին, կզբաղվի "Атомстройэкспорт"-ը: