Ամերիկյան Raytheon ռազմա-արտադրական ընկերությունը ներկայացրել է նոր տիպի հիպերձայնային հրթիռների կոնցեպտը: Հաղորդում է РИА Новости-ն: Կոնցեպտը մշակողները նշում են, որ հրթիռի արագությունը անգամ կգերազանցի ձայնի արագությանը: «Սա հիմնարար նշանակություն ունեցող զենք կլինի: Մինչ այս նման բան դեռ չի ստեղծվել»,- հայտարարել է ընկերության նախագահ Թոմ Բասսինգը: Վերջին ժամանակներս ԱՄՆ-ը ակտիվ աշխատանքներ է տանում հիպերձայնային հրթիռների ստեղծման ուղղությամբ` դրա վրա ծախսելով միլիարդավոր դոլարներ: