Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հինգ-յոթ տարվա ընթացքում Իրանը զգալի առաջընթաց է գրանցել բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ծրագրում. ասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մաքքենզին:
Մաքքենզին նշել է, որ Իրանը «զգալի, որակական բարելավումներ է կատարել» հրթիռների հարցում: Բացի այդ` դրանց թիվն աճել է: «Թվերը կախված են նրանից, թե ինչպես եք որոշում հաշվել սպառազինությունը, բայց սրանք 3 հազարից (հրթիռներից) մի փոքր պակաս են»,- նշել է նա: Գեներալի խոսքով՝ «դրանց ճշգրտությունը շատ ավելի բարձր է, քան նախկինում»:
Իրանը նաև մեծ ներդրումներ է կատարում «թևավոր հրթիռների մեջ՝ ցամաքային թիրախները ոչնչացնելու համար», նաև ԱԹՍ-ի ծրագիր է զարգացնում, որում «նույնպես զգալի հաջողությունների է հասել»: Մաքքենզին բացատրել է, որ խոսքը «համեմատաբար նոր զարգացումների» մասին է, որոնք իրականացվել են վերջին հինգ տարիների ընթացքում: «Երբեմն ժամանակ է պետք, որ սա հայտնի դառնա մեզ, մեր վերլուծաբաններին», - նրան մեջբերում է ՏՍՍՍ-ը:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Մաքքենզին ասել է, որ Թեհրանը «մինչ այժմ ոչ մի անշրջելի բան չի արել»: