Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը մեկնաբանել է մարտավարական կառավարվող հրթիռների նոր տեսակի արձակումը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարությունը:
Ըստ հայտարարության՝ Ընը անձամբ է ղեկավարել հրթիռների արձակումները: Դրանք արձակվել են երկրի արևմտյան մասում գտնվող օդանավակայանից և անցել կենտրոնական շրջանների և մայրաքաղաքի վրայով:
ԿԺԴՀ-ի ղեկավարի խոսքով` արձակումները «նախազգուշացում ուղղելու հնարավորություն են տալիս»` ի պատասխան Վաշինգտոնի և Սեուլի միջև անցկացվող համատեղ զորավարժությունների:
Լրատվականը հավելում է նաև, որ ավելի վաղ Հարավային Կորեայի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչները ԿԺԴՀ-ին մեղադրել էին փոքր շառավղով բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնելու մեջ, որոնց արձակումն արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի կողմից:
Հիշեցնենք, որ Փհենյանը հուլիսի 25-ին փորձարկումների ընթացքում փոքր հեռահարության երկու հրթիռ էր արձակել: Փորձարկումները կատարվել էր Սեուլի և Վաշինգտոնի՝ օգոստոսին համատեղ զորավարժությունների անցկացման պլանների չեղարկման համար, որոնք ԿԺԴՀ-ի մեկնաբամամբ սպառնալիք են երկրի ազգային անվտանգության համար:
Տեսանյութն` այստեղ: