|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Միջին և կարճ հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը դադարեցվում է այսօրվանից ՝ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ. տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
«2019-ի օգոստոսի 2-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, դադարեցվել է 1987թ. դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջև կնքված Միջին և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը», - ասվում է արտաքին գերատեսչության հայտարարությունում:
Վաշինգտոնը հայտարարել է վերոնշյալ համաձայնագրից միակողմանի դուրս գալու մասին այս տարվա սկզբին ՝ վկայակոչելով Ռուսաստանի կողմից ենթադրյալ խախտումները: Մոսկվան, որը նաև բողոքներ ունի ԱՄՆ-ի կողմից պայմանագրի կատարման վերաբերյալ, գործել է հայելային: