Փոխարժեքներ
28 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Հութիների և Իսրայելի միջև լարվածությունը վերջին շաբաթներին կտրուկ աճել է: Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական շարժումն իր Telegram ալիքում հայտարարել է, որ հրթիռային հարձակում է գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա՝ ի պատասխան Իսրայելի կողմից Սանայում և Հոդեյդա նահանգի միջազգային օդանավակայանի ռմբակոծմանը։
«Մենք հարձակում ենք իրականացրել Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա՝ օգտագործելով Palestine 2 հիպերձայնային բալիստիկ հրթիռը», - ասվում է հրատարակության մեջ։
Եմենի զինված ուժերի խոսնակն ընդգծել է, որ իսրայելական հարձակումները Սանայում և Հոդեյդայում քաղաքացիական օբյեկտների վրա կամրապնդեն Եմենի ժողովրդի վճռականությունը՝ աջակցելու պաղեստինցիներին, և վստահեցրել է, որ հութիները կկարողանան ընդլայնել իրենց թիրախների բազան Պաղեստինում՝ ներառելով իսրայելական ամենակարևոր թիրախները։
Բացի այդ, հութիները հայտարարել են, որ ևս մեկ հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ՝ Թել Ավիվում «կենսական նշանակության թիրախին»։ Նրանք պնդում են, որ թիրախը բարեհաջող խոցվել է։
Նախօրեին իսրայելական կործանիչները գրոհել են Սանայի օդանավակայանը, Սանայում և Հոդեյդայում գտնվող էլեկտրակայանները, Եմենի արևմտյան նավահանգիստները, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 40-ը։
Հութիները գրեթե ամեն օր սկսել են հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհել հրեական պետության տարածքը՝ սպառնալով համաչափ պատասխան տալ ցանկացած ռմբակոծության: Իսրայելն իր հերթին հարվածներ է հասցնում Եմենի թիրախներին: