| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ամերիկայի Միացյալ Նահանգներն այս տարի նախատեսում է հրթիռների այնպիսի փորձարկումներ իրականացնել, որոնք ավելի քան 30 տարի արգելված էին ՄՓՀՀՊ-ով: Այս մասին հայտնում է Associated Press-ը`հղում տալով սեփական աղբյուրներին:
Ըստ գործակալության աղբյուրի՝ օգոստոսին նախատեսվում է մոտ 1000 կմ շառավղով թևավոր հրթիռի արձակում. այն նախատեսված է տեղադրել նավերի կամ շարժական համալիրների վրա:
Իսկ արդեն ընդամենը 3 ամիս անց`նոյեմբերին ակնկալվում է իրականացնել մոտ 3-4 կմ շառավղով բալիստիկ հրթիռի փորձարկում:
«Նոր թևավոր հրթիռները կարող են 1.5 տարվա ընթացքում տեղակայվել: Ինչ վերաբերում է բալիստիկ հրթիռներին, ապա դրանք, ըստ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի, կարող են մարտական հերթապահության անցնել 5 տարուց ոչ շուտ»,- հայտնում է լրատվական գործակալության աղբյուրներից մեկը: