|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ամերիկյան երկու ոչ առևտրային կազմակերպություններ` Democracy Forward–ը և American Oversight-ը, որոնք հետևում են ԱՄՆ վարչակազմի գործունեությանը, հայց են ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի դեմ, քանի որ նա չի խանգարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` վերցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ձայնագրությունը. հայտնում է РИА Новости-ն:
Խոսքը Թրամփի և Պուտինի` 2017-ին Համբուրգում հանդիպման մասին է, որից հետո ԱՄՆ նախագահը վերցրել է ձայնագրություններն իր թարգմանչից ու պահանջել նրանից` չքննարկել վարչակազմի անդամների հետ այն, ինչ ասվել է: