|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական երկու հայց է ներկայացվել. ըստ yerkir.am-ի` հայտնում է pravda.ru-ն: Երկու հայցն էլ վերաբերում են Սահմանադրության փոփոխությունների հարցով համառուսաստանյան քվեարկությանը:
Մեկը Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներ Եվգենի Ստուպինի և Օլեգ Շերեմետևի, քաղաքագետ Վալերի Սոլովեյի, իրավաբան Սերգեյ Բոչարովի հավաքական դիմումն է: Հայցն ուղարկվել է Գերագույն դատարան:
Հայցվորների կարծիքով` հուլիսի 1-ին անցկացվելիք զանգվածային քվեարկությունը վտանգավոր է առողջության համար:
«Պատճառը` ամեն օր չպարտված կորոնավիրուսից մահանում են տասնյակ, երբեմն` հարյուրավոր մարդիկ: Նման պայմաններում քվեարկություն անցկացնելը հանցագործություն է: Պուտինի հրամանի չեղարկումը կփրկի բազմաթիվ կյանքեր»,- դատական հայց ներկայացնելու որոշումն այսպես է բացատրել պատգամավոր Ստուպինը սոցցանցի իր էջում:
Երկրորդ դատական հայցը` նույն հարցով, Գերագույն դատարան է ներկայացրել քաղաքացի Գենադի Ռուդյակը: Նրա դիմումը ներկայումս քննարկման փուլում է:
Ի դեպ, սրանք առաջին հայցերը չեն ՌԴ նախագահի դեմ քվեարկության անցակցման պատճառով: Հունիսի 10-ին նմանատիպ հայց է ներկայացրել գործարար Վիկտոր Մեշչերինովը, սակայն Գերագույն դատարանից մերժում է ստացել:
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը կանցկացվի հուլիսի 1-ին: Ընտրություն կարելի է կատարել նաև հունիսի վերջին վեց օրվա ընթացքում: Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի շրջանի բնակիչները կքվեարկեն առցանց: