Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից խոսել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ: Կուզնեցովը РИА Новости-ին պատմել է զրույցի մանրամասները:
«Ջոնսոնը դիվանագիտորեն էր խոսում: Կարծում եմ` պատճառն այն էր, որ Հայաստանի վարչապետը նրան ծանոթ չէր, և նա հստակ չէր հասկանում` ինչպես իրեն պահի նրա հետ. նա կլինի Ռուսաստանին կո՞ղմ, թե՞ դեմ: Մենք խոսեցինք 20 րոպե, քննարկեցինք Սկրիպալների գործը, Սիրիան, Իրանի հարցով միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, և վերջում մեր խոսակցությունը վերածեցինք շոուի»,- պատմել է Կուզնեցովը:
Նրա խոսքով` Ջոնսոնը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ զրույցը ամբողջությամբ շոուի է վերածվել: Պրանկերներն ասել են Ջոնսոնին, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին նույնպես թունավորել են Լեհաստանում, բայց նա իր հետ հակաթույն է ունեցել՝ «Օպոխմել» անունով: «Ջոնսոնը մի քանի անգամ կրկնեց այդ անունը, հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ, և լռեց»,- պատմել է Կուզնեցովը:
Նրա խոսքով՝ Ջոնսոնի հետ նրանք կապ են հաստատել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալան Դունկանի օգնությամբ:
Ի դեպ, Փաշինյանի հետ «զրույցի» սկզբում Ջոնսոնը շնորհավորել է նրան խաղաղ ցույցերի միջոցով իշխանափոխության հասնելու համար: Ջոնսոնը խորհուրդներ է տվել`ինչպես ավելի լավ կլինի շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: