Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երկրները պետք է ազատվեն ածուխի կախվածությունից և վճար սահմանեն ածխածնի արտանետումների համար՝ մոլորակի վրա կյանքի պահպանման նպատակով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Կլիմայի փոփոխության շուրջը ՄԱԿ-ի պարփակ խորհրդաժողովի (COP-25) բացմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ելույթին հղումով:
Գուտերեշը նշել է, որ որ այժմ մարդկությունը կանգնած է ճամփաբաժանին: «Հաջորդ տասնամյակի վերջին մենք կհայտնվենք երկու արահետներից մեկին. կա՚մ մենք կհանձնվենք՝ անցնելով անդարձ կետը, և սպառնալիքի տակ դնելով մոլորակի վրա ամբողջ կենդանական աշխարհը: Բայց մենք ուզում ենք արդյոք, որ մեզ հիշեն որպես մի սերունդ, որը գլուխը թաքցրել Է ավազի մեջ, որը զբաղվել է խաբեությամբ, մինչ մոլորակն այրվում Էր»,- դիմել է Գուտերիշը խորհրդաժողովի մասնակիցներին:
Ինչ վերաբերում է մյուս ուղուն, ապա գլխավոր քարտուղարն այն համարել է «հույսի ճանապարհ», որը նշանակում է ածխածնի արտանետումների և ածխի օգտագործման քանակի անհապաղ նվազեցում:
«Այժմ մենք պետք է տարեկան 7.6 տոկոսով նվազեցնենք մթնոլորտ արտանետումների քանակը»,- վստահաբար նշել է նա ու ամփոփել իր խոսքը. «Եկել է ժամանակն ապացուցելու բնության դեմ պատերազմը դադարեցնելու մեր մտադրության լրջությունը»: