Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսի 8-9-ը Արցախի ձյուդոյի հավաքականը մասնակցել է Ֆրանսիայում և Բելգիայում կայացած մի շարք մրցաշարերի և վերադարձել է ոսկե մեդալներով: Այս մասին «Ապառաժ»-ը տեղեկացավ Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանից:
Հունիսի 8-ին Փարիզում կայացել է Ֆրանսիայի ակումբային մրցաշարը. մասնակից 350 մարզիկներից 8-ը ներկայացնում էին Հայաստանը և մեր թիմի բոլոր մասնակիցներն էլ իրենց քաշային կարգում զբաղեցրել են առաջին տեղերը: Այսպիսով, Ֆրանսիայի ակումբային մրցաշարում Հայաստանը զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը:
Արցախի մարզիկները փայլուն ելույթ են ունեցել նաև հաջորդ օրը Բելգիայում կայացած միջազգային խմբային մրցաշարում: Մրցաշարին մասնակցում էին Բելգիայի (երկու թիմ), Ֆրանսիայի և Հայաստանի թիմերը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը: