|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Սերբիայի Նովի-սադ քաղաքում ավարտվել է սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը:
Մրցումների վերջին օրը մեր պատանիներից 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը արժանացավ բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ երրորդ հորիզոնականներն էին զբացեղերել նաև Հարություն Սարգսյանը /պատանի՝ 52 կգ/, Դանիել Գաբրիելյանը /պատանի 60կգ/, Արման Նիազյանը /երիտասարդ, 48կգ/, արծաթե պարգևների էին արժանացել` պատանիներից Դավիթ Նալբանդյանը /81 կգ/, երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/, իսկ երիտասարդների առաջնության 90 կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:
Այսպիսով` մեր մարզիկները Հայաստան կվերադառնան նվաճած 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալներով: Այս մասին հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: