| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներ, որոնք դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու` իշխանությունների որոշմանը, շարունակում են արգելափակված պահել Հոնկոնգի գլխավոր փողոցներն ու կառավարության շենքը` չնայած այն հանգամանքին, որ շրջանի ղեկավար Քերի Լեմն ավելի վաղ ներողություն էր խնդրել. գրում է է ria.ru-ն:
Նշվում է, որ նախորդ շաբաթ Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, ինչը,  սակայն, չէր բավարարել ցուցարարներին:
 
 Օրինագծին դեմ մոտ երկու միլիոն ցուցարար դուրս էր եկել փողոցները՝ պահանջելով  ամբողջովին հրաժարվել օրենքի վերանայումից, նաև` որ վարչական շրջանի ղեկավարը ներողություն հայցի: Դրանից ժամեր անց Լեմը գրավոր ներողություն էր հայցել կառավարության անունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հոնկոնգում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին: Օրեր առաջ հսկայական երթը խաղաղ է ընթացել մինչև կեսգիշեր` մինչ այն պահը, երբ կառավարական շենքի տարածքից ցուցարարներին հեռացնելու` ոստիկանության փորձերն ավարտվել են բախումներով: