կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 11:41
Աշխարհ

Հոնկոնգում ավելի քան 1 միլիոն մարդ բողոքի ցույցի է դուրս եկել. նրանք դեմ են կառավարության որոշմանը

Չնայած երկրում կիրակի օրվանից տեղի ունեցող ցույցերին` Հոնկոնգի կառավարության ղեկավար Քերի Լամը շարունակում է կողմ մնալ վիճահարույց` արտահանձման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու որոշմանը. գրում է The Guardian-ը:

Լրատվամիջոցի տվյալներով` Չինաստանի հատուկ վարչական շրջան համարվող Հոնկոնգում կիրակի` հունիսի 9-ին, ավելի քան 1 միլիոն մարդ բողոքի ցույցի է դուրս եկել  իշխանությունների որոշման դեմ:

Վերոհիշյալ օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը խորհրդարանը կքննարկի 2 օր անց` հունիսի 12-ին: Օրենքի`խորհրդարանի կողմից հավանության արժանանալու դեպքում Հոնկոնգի իրավապահ մարմինները հնարավորություն կստանան կասկածյալներին հանձնելու Չինաստանի մայրցամաքային հատվածին, Մակաո հատուկ վարչական շրջանին, ինչպես նաև Թայվանին, որոնց հետ արտահանձնման մասին  համաձայնագրեր դեռևս կնքված չեն:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիային, ապա հսկայական երթը խաղաղ է ընթացել մինչև կեսգիշեր` մինչ այն պահը, երբ կառավարական շենքի տարածքից ցուցարարներին հեռացնելու` ոստիկանության փորձերն ավարտվել են բախումներով:

A protester is detained during a clash after a rally against the extradition law on Sunday.

Հավելենք նաև, որ Քերի Լամը նշել է, որ, չնայած կիրակի տեղի ունեցած բողոքի ցույցերին, իշխանությունները հետ չեն կանգնի օրինագծի ընդունման որոշումից:

«Ցույցերի մասնակիցների մեծ թիվը վկայում է, որ քաղաքացիները որոշ մտահոգություններ ունեն օրինագծի հետ կապված, սակայն այն, որ Հոնկոնգի բնակիչներն ու լրագրողներն ազատ արտահայտվելու իրավունք ունեն, դրանում կասկած չի կարող լինել»,- ասել է նա`ավելացնելով. «Հազարավոր քաղաքացիների, իրավաբանների և դատավորների շրջանում այս օրինագիծը դժգոհության ալիք է բարձրացրել, քանի որ նրանք չեն հասկանում օրինագծի իրական էությունը: Ոչ ոք չի ցանկանում Հոնկոնգը դարձնել փախստական հանցագործների ապաստարան»: