Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք` պահանջելով տեղի վարչակազմի ղեկավարի հետ բանակցություններ սկսել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Ցուցարարները պահանջում են փոխել էքստրադիցիայի մասին օրենքը: Նրանք փորձել են ջարդել խորհրդարանի շենքի լուսամուտները, այնուհետ ներխուժելով խորհրդարանի շենք, պոկել են պատերից կախված նկարները, ջարդել կահույքը: Ոստիկանությւոնը դեռևս չի միջամտել այդ գործողություններին, միայն կոչ է արել ցուցարարներին լքել կուտակման վայրը, հակառակ դեպքում ուժ կկիրառեն: