Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ Վազգեն Ռշտունու, շարունակվել է անձեռնմխելիության հիմքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը:
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացրեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ մեղադրանքի կողմի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Փաստաբանական խումբը հայտնում է նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի գործով որոշումը կհրապարակվի այսօր:
Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Վազգեն Ռշտունուն ինքնահացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել նշելով, որ համաձայն է նույն դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացված որոշման հետ:
Վազգեն Ռշտունին հիշյալ հարցազրույցում նաև ասել է՝ վերադաս դատական ատյան ունենք, վերադաս դատական ատյանը թող գնահատի՝ Ազարյանի դիրքորոշումը ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։
Հավելենք, որ խոսքը վերաբերում է, 2018թ․ օգոստոսի 13-ին Ալեքսանդր Ազարյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը փոփոխելուն: