Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատավոր Ֆարխոյանը մերժեց Լևոն Քոչարյանի բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությունը՝ նշելով, որ հնարավոր չէ այն ժամանակավոր վերացնել ու հետո կրկին կիրառել։ Դատավորի խոսքով՝ դա անթույլատրելի է։ «Դատարանը գտնում է, որ փոփոխելու կամ վերացնելու իրավաչափության պայմաններ առկա չեն։ Հետևաբար ենթակա չէ որոշումը վերացման»։
Փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց՝ թե՛ այս և թե՛ նախորդ նիստին միջնորդություն էին ներկայացրել խափանման միջոցը վերացնելու համար, սակայն հիմա պարտավորված կլինեն խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։
«Մենք չենք կարող իրավական կառուցակարգի դեֆիցիտի պայմանները պայմանավորենք ԱԺ պատգամավորի կողմից իսկապես կարևորություն ունեցող վեհաժողովին մասնակցությամբ»։
Վարդևանյանը նշեց, որ պատրաստվում են խափանման միջոց գրավի վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 17։00-ին։
Մանրամասն՝ տեսանյութում