|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Газета.ру պարբերականի թղթակից Պավել Վորոնկովը ձերբակալվել է Մոսկվայում չթույլատրված ակցիան լուսաբանելիս. հայտնում է պարբերականը:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել են, որ բերման է ենթարկվել 200 մարդ:
Հունիսի 12-ին նախատեսված է եղել երթ` հաջակցություն Медуза-ի լրագրող Իվան Գոլունովի, սակայն հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ակցիան, սակայն, կայացել է` առանց համապատասխան թույլտվության:
Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառքի փորձի համար: Նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր երեկ` ապացույցների բացակայության պատճառով:
Հավելենք, որ բերման ենթարկվածների թվում է նաև ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին: Նա այդ մասին անձամբ է հայտնել սոցցանցում: