| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվայում հույս ունեն, որ Հայաստանում կայունությունը կպահպանվի:
Ըստ Газета.ру-ի` փորձագետները կարծում են, որ Ռուսաստանում դեռ բավականին հանգիստ են արձագանքում այդ երկրում տիրող իրավիճակին` չցանկանալով սրել վստահելի դաշնակցի հետ հարաբերությունները տնտեսական և ռազմական ոլորտում: Սակայն նոր ղեկավարությունը, ով էլ որ ներառվի դրանում, աշխարհաքաղաքական պատճառների հետ կապված, ստիպված կլինի համագործակցել Ռուսաստանի հետ:
Ըստ թերթի` Ռուսաստանի հանգիստ արձագանքը չի նշանակում, որ Մոսկվային չի հուզում այդ իրավիճակը: «Հայաստանը Կովկասում ՌԴ-ի գլխավոր դաշնակիցն է, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ»,- գրում է թերթը:
Թերթը նշում է, որ ռուս ներկայացուցիչներից դեռ ոչ ոք չի այցելել Հայաստան, ակնհայտ է, որ Մոսկվայում կսպասեն վարչապետի ընտրություններին, որոնք պետք է կայանան մայիսի 2-ին: Սպասվում է, որ նոր վարչապետ կլինի նույն քաղաքական էլիտայի ներկայացուցիչը, սակայն դեռ պարզ չէ`ինչպես դրան կարձագանքեն հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները:
«Սակայն Հայաստանը մեծ ընտրություն չունի` անկախ այն բանից, թե ով կլինի վարչապետ»,- ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Ժարիխինը` խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Ըստ թերթի` բացի տնտեսական կապերի և էներգետիկայի ոլորտից, որտեղ Հայաստանը գրեթե ամբողջովին կախված է Ռուսաստանից, Երևանի համար կարևոր է պահպանել Գյումրիի ռուսական ռազմաբազան:
Արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոյի կարծիքով` այն պայմաններում, երբ Հայաստանում գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, հանգստություն չի լինի` առանց Ռուսաստանի: