«Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակը կազմակերպել էր Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լուսաբանմանը նվիրված լրագրողական մրցույթ, որն իրականացվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի աջակցությամբ: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մրցույթում երկրորդ մրցանակի է արժանացել yerkir.am-ի թղթակից Աստղիկ Կարապետյանի
«Դեպոնացման նոր ինստիտուտը իրավախախտումների պատճա՞ռ, թե՞ պատշաճ ապացույցներ ձեռք բերելու հիմք կլինի. կարծիքները տարամիտվում են» հոդվածը: