|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մայիսի 1-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում ծեծի և կողոպուտի է ենթարկվել Советский спорт պարբերականի թղթակից Իվան Տարասենկոն: Հարձակվողները հետևից շշով հարվածել են լրագրողի գլխին և գողացել նրա պայուսակը, որում եղել են ձայնագրիչ, փաստաթղթեր և փոքր գումար:
Ինչպես հավաստիացնում է պարբերականը, հարձակումը կապված չէ լրագրողի մասնագիտական գործունեության հետ:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ և հանցագործները կպատժվեն մինչև 7 տարի ազատազրկմամբ: Տարասենկոյի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում:
Վատ օրինակը վարակիչ է: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նույն բախտին էր արժանացել TF-ի լուսանկարիչ` Աշոտ Առուշանյանը, սակայն հարձակումն անմիջական կապ ուներ մասնագիտական գործունեության հետ: