Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի քրեական գործով հատորների ավելանալուն: Պաշտպանական կողմի հաշվարկով` հատորների թիվը 83 էր, այժմ պարզվում է՝ 88 է, և 5 հատորի խնդիր է առաջանում, ու ներկայումս իրենք ծանոթանում են դրանց:
Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մասին Օրբելյանին հարց ուղղվեց՝ տեխնիկակա՞ն խնդիր է, թե՞ դիտավորություն է եղել:
«Եկեք՝ չգուշակենք, մենք տեսնում ենք, որ հիմք ունենք ենթադրելու՝ տեղի է ունեցել մակագրման` օրենքով նախատեսված գործընթացի խախտում: Դիտավորյա՞լ է, անփութությա՞մբ, թե՞ ինչ, չգիտենք, նաև պարզաբանված չէ՝ որ օրենքով է կարգավորված»,- ասաց նա:
Լրագրողների հարցերին պատասխանեց նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանի` ապօրինի ներգործությամբ գործի քննության վրա ազդելու փաստեր չկան: «Ամբողջ խնդիրն այդ է՝ փաստ են ուզում, իսկ փաստ կա՞: Ոչ, չկա: Մենք այդ մասին բարձրաձայնում ենք, դա չենք թաքցնում. փաստ, որ ֆիքսվել է կոնկրետ ապօրինի ներգործություն, այսօր չունենք, բայց մենք չենք խոսում եղած փաստի մասին: Քրեադատավարական օրենքը, մեր նախադեպային իրավունքը, եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների ռիսկերի մասին են խոսում՝ կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի»,- ասաց նա: