կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-25 09:58
Հասարակություն

76 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել 6 ամպ

76 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել 6 ամպ

Ընդամենը թվով 76 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել է 39349 կրակոց:

***

Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Կոտայքի մարզի Արագյուղ, Քարաշամբ, Թեղենիք, Բջնի, Արզական, Կարենիս և Նուռնուս համայնքների տարածքներում, որոնք չեն պաշտպանվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

 Կարկուտ է տեղացել նաև Կոտայքի մարզի պաշտպանվող Արգել համայնքի տարածքում:

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:55-ից մինչև 21:35-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 74 կայանքից Արմավիրի մարզի Վանանդ, Տալվորիկ, Նոր Կեսարիա, Դալարիկ, Կողբավան, Լեռնագոգ, Արտամետ, Շենավան, Բերքաշատ, Գետաշեն, Արևադաշտ, Լենուղի, Ամասիա, Արաքս (Արմավիր), Հացիկ, Բամբակաշատ և Նալբանդյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 5 ամպ, կատարվել է 38319 կրակոց:

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 17:21-ից մինչև 18:12-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքից Կոտայքի մարզի Արգել համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1030 կրակոց: