կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-02 11:25
Հասարակություն

Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 15 ամպ

Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 15 ամպ

Օգոստոսի 1-ին, ժամը 18.43-ից մինչև 18.55-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 1 կայանքից Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 110 կրակոց:

***

Ժամը 16.32-ից մինչև 18.41-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 50 կայանքներից Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Ղազարավան, Ագարակ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուջան, Արագածավան, Լուսակն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 11874 կրակոց:

***

Ժամը 17.14-ից մինչև 18.31-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 56 կայանքներից Արմավիրի մարզի Շենիկ, Արգինա, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Տանձուտ, Այգեշատ, Նոր Արտագես, Արմավիր, Ալաշկերտ, Բամբակաշատ, Արաքս, Հացիկ, Արևադաշտ, Բագարան, Երվանդաշատ, Ակնալիճ, Արշալույս, Ծաղկալանջ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 18105 կրակոց:

***

Ժամը 17.52-ից մինչև 18.08-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 7 կայանքներից Կոտայքի մարզի Նոր Գեղի, Եղվարդ, Զորավան, Արգել, Նուռնուս համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 547 կրակոց:

***

Ժամը 16.22-ից մինչև 17.15-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 6 կայանքներից Կոտայքի մարզի Արգել, Նուռնուս, Քանաքեռավան, Մրգաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1535 կրակոց:

***

Ժամը 15.36-ից մինչև 17.07-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 20 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Ախուրյան, Բասեն, Կամո, Հացիկ Ղարիբջանյան, Մայիսյան, Մեղրաշեն, Փանիկ, Մանթաշ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 2460 կրակոց:

***

Ժամը 15.45-ից մինչև 16.15-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:

***

Ընդամենը 142 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 15 ամպ, կատարվել է 35231 կրակոց: