|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տա` չնայած Դեմոկրատական կուսակցության շանտաժին. հայտնում է ТАСС-ը:
Դոդոնը նշել է, որ իր հակառակորդները մշակում են երեք սցենար` ձերբակալել իրեն, սակայն նախագահական անձեռնմխելիությունից իրեն կարող է զրկել միայն խորհրդարանը, սպառնալիքներ իր ընտանիքի հասցեին, իր ֆիզիկական ոչնչացում:
Հիշեցնենք, որ Մոլդովայում քաղաքական ճգնաժամ է:
Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը, որը ռուսամետ է, և եվրոպամետ ACUM դաշինքը շաբաթ օրը խորհրդարանական մեծամասնություն են կազմել և երկիրը 3 ամիս սպասումից հետո նոր կառավարություն է ստացել: Երկրի Սահմանադրական դատարանը այդ որոշումն անօրինական է համարել: Կիրակի օրը Պավել Ֆիլիպը, որին դատարանը նշանակել է երկրի ժամանակավոր ղեկավար, հրաման է ստորագրել խորհրդարանի ցրման և սեպտեմբերի 6-ին ընտրություններ անցկացնելու մասին:
Նոր կառավարությունը հայտարարել է, որ մինչ այդ իշխող Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է դատավորների միջոցով ուզուրպացնել իշխանությունը: