|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոլդովայի համար նոր ինտեգրացիոն նախագծերում մասնակցությունը, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, հանդիսանում է առաջնահերթություն և լավ հնարավորություն՝ տնտեսական կապերի և մոլդովական ապրանքներն ու ծառայությունների արտահանման շուկայի բազմազանության համար: Այս մասին այսօր Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, գրում է Panorama.am-ը։
Նրա խոսքով՝ Մոլդովան ունի հետաքրքիր փորձ, որը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ անդամ երկրների համար: Իգոր Դոդոնը հայտնեց, որ արդեն հինգ տարի է՝ Մոլդովան ներդրել է ազատ առևտրի համաձայնագիրը ԵՄ երկրների հետ, միաժամանակ նման համաձայնագիր ունի ԱՊՀ երկրների, Բալկանյան երկրների և Թուրքիայի հետ:
Նա հույս հայտնեց, որ վաղ թե ուշ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կսկսվեն բանակցություններ՝ միջազգային այս երկու խոշոր կառույցների ազատ առևտրի գոտի ստեղծելու համար։