Ժամանակ չեմ տրամադրել իմ անձնական կյանքին․ Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել
Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշն անակնկալ կերպով հրաժարական է տվել։
Ըստ Demokrathaber-ի՝ այդ մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Բարըշ Յարքադաշը։
Թոփբաշը հաստատել է իր հրաժարականի մասին տեղեկությունը և հայտարարություն տարածել այդ մասին։ «Ժամանակ չեմ տրամադրել իմ անձնական կյանքին»,- ասվում է հայտարարությունում: