|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ Միկելե Նիկոլետիի` ԼՂ հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը համընկնում է ԵԽԽՎ-ի դիրքորոշման հետ: Այդ մասին նա ասել է ադրբեջանական Report գործակալությանը:
Միկոլետիի խոսքով` ԵԽԽՎ-ն հարգանքով է վերաբերվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպության, ինչպես նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին:
Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ես ԼՂ հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հույս ունեմ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը: