Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Դոնբասում տիրող իրավիճակի կարգավորմանն նոր քայլերը համաձայնեցված չեն նորմանդական ձևաչափի անդամների կողմից. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նա հիշեցրել է, որ նորմանդական նոր գագաթնաժողովի համար նախապայմաններից մեկը Պուտինի և Լավրովի կողմից առաջարկված փաստաթուղթն է, ըստ որի կողմերը նոր գագաթնաժողովին պետք է ներկայանան նոր փաստաթղթով։ Ցավոք ոչ մի առաջընթաց չկա» , - նշել է ռուս փոխնախարարը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսիան և Գերմանիան կողմ են համավարակի ավարտից հետո նոր գագաթնաժողովի անցկացմանը։
Հիշեցնենք, որ Ուկրաինան 2014 թ. սկզբին ռազմական օպերացիա էր ձեռնարկել ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության և Դոնեցկի ժողովրդական հանրապետության դեմ, որոնք իրենց անկախությունը հռչակել էին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո։ Հակամարտության արդյունքում, ըստ ՄԱԿ-ի, մահացել է 13 հազար մարդ։