|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում քաղաքական ուժերը կկարողանան կոնսենսուսի գալ. հայտնում է РИА Новости-ն:
«Դուք գիտեք, որ գերատեսչությունների գծով բանակցություններ են եղել, եղել է նաև հեռախոսազրույց, ինչպես դուք ասացիք: Այդ շփումը գլխավորապես կենտրոնացված է Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության վրա, անխոս` սահմանադրական շրջանակներում կարգավորման, որպեսզի շահագրգիռ կողմերի միջև կոնսենսուս ձեռք բերվի: Դրա հետ կապված` մենք սպասում և հետևում ենք վարչապետի ընտրություններին, որոնք կկայանան մայիսի 1-ին»,- ասել է նա: