Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, և այս հակամարտության շուրջ էմոցիոնալ ֆոնը կվերադառնա իր բնականոն հունին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ հայ-ադրբեջանական հակամարությունը ազդել է Ռուսաստանի առևտրի շուկայի վրա։
Մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվայում և ընդհանրապես Ռուսաստանում ապրում եմ շատ հայեր և ադրբեջանցիներ, ովքեր ունեն ՌԴ անձնագիր, և նրանք բոլորն էլ Ռուսաստանի Դաշնության պարկեշտ քաղաքացիներ են, նրանք բոլորն էլ հասարակության հարգված անդամներ են: «Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս քաղաքացիներին անտարբեր թողնել, և, իհարկե, նրանք էմոցիոնալ կերպով ցույց են տալիս իրենց արձագանքը», - նշել է Պեսկովը:
Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կային և հետո հաստատվեցին, որ այդ ամենի հետ կապ ունեին ադրբեջանցիները, մասնավորապես շուկայի սեփականատերերից մեկը, որն արմատներով ադրբեջանցի է։ Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը: