|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ցույցի են դուրս եկել մի քանի տոնավաճառների` «Առինջ մոլ»-ի, «Սուրմալու»-ի, «Փեթակ»ի աշխատողները: Նրանք բողոքում են խստացված հարկային ստուգումների դեմ, նաև այսօր գործադուլ են արել: Տոնավաճառների աշխատակիցների խոսքով` հարկային մարմինների առաջադրած պայմանները շատ խիստ են, անտանելի: Մի քանի հոգու արդեն տուգանել են 350 հազար դրամով:
Yerkir.am-ի հետ զրույցում «Առինջ մոլ»-ի աշխատակիցներից մեկը բողոքեց. «Տուն գնալիս պայուսակներն են ստուգում, անգամ` հաճախորդներն են վախենում, չեն գալիս տոնավաճառ: Ասենք` պայուսակի մեջ իզալենտ են տեսել, բացատրություն են պահանջում, թե իզալենտը որտեղից, ինչ գնով է առել, որտեղից է առել: Մենք հանգիստ պայմաններ ենք պահանջում: Չէ՞ որ պահանջվող վճարումները մենք կատարում ենք: Հարկայինը թող հեռանա մեր շուկայից»:
Ներկա պահին բողոքողներից մի քանիսը մտել են կառավարության շենք` վարչապետի օգնականներից մեկի հետ զրուցելու, և տոնավաճառի աշխատակիցները սպասում են արդյունքներին: